Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Արցախում սննդի կտրոններ ներդնելու հարցին
Նա նշեց, որ օրերս Արցախի շրջանների բնակչության հետ Ազգային ժողովի պատգամավորների և Օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերի մի խումբը կապված է եղել կտրոններով սննդի բաշխման հետ։
«Վաղը հայտարարություններ կլինեն, թե երբ և ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ»,- հայտարարեց Արցախի պետական նախարարը։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանից կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։