Ռիխտերի «192 գույն» կտավը Sotheby’s -ում վաճառվել է 20,4 միլիոն դոլարով

Sotheby's աճուրդի տան Twitter-ի պաշտոնական էջից հայտնի է դարձել, որ գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «192 գույն» առաջին աբստրակտ կտավը (բնօրինակում՝ «192 Farben») վաճառվել է 20,48 մլն դոլարով։

Փորձագետները «192 գույնի» արժեքը գնահատել են 13-18 միլիոն եվրո։ Աճուրդի կազմակերպիչների կարծիքով՝ կտավի վերջնական գինը ցույց է տալիս դրա «պատմական կարգավիճակը»։

«Ձեւի, գույնի, կոմպոզիցիայի եւ առարկայի հուզիչ ուսումնասիրություններով լի կարիերայում, «192 գույն» կտավի խիստ մինիմալիզմը մեծ աղմուկ բարձրացրեց Ռիխտերի շրջապատի մոտ եւ շարունակում է մնալ նկարչի օրինակ՝ միշտ համարձակ, անվախ, սուզված անհայտի մեջ», - գրված է Sotheby's կայքում: