Մենք երկրները նոր սառը պատերազմի մեջ ներքաշելու միտում ենք տեսնում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
«Անվտանգության ամենալուրջ մարտահրավերներն ու սպառնալիքները պայմանավորված են մի քանի միտումով, որոնք այժմ կարելի է տեսնել աշխարհում: Նախ, այսօր մենք ականատես ենք նոր աշխարհակարգի ձեւավորմանը: Մենք երկրների` նոր սառը պատերազմի մեջ ներգքաշելու պետությունները բարեկամների եւ օտարների բաժանման միտում ենք տեսնում, մինչդեռ դոկտրինալ փաստաթղթերում օտարները հստակ որպես հակառակորդ են սահմանվում: Երկրորդ, միջազգային հարաբերությունների գոյություն ունեցող համակարգի, անվտանգության ճարտարապետության սիստեմատիկ ոչնչացում է տեղի ունենում, նվազեցվում է միջազգային կազմակերպությունների` որպես անվտանգության ոլորտում հավաքական որոշումների կայացման գործիքների դերը: Մի քանի տասնամյակի ընթացքում գլոբալ եւ տարածաշրջանային կայունության հիմքերը որոշած միջազգային իրավունքի փոխարեն որոշակի կարգ է սահմանվում, որը հիմնված է անհայտ մեկի կողմից առաջարկված եւ աջակցված որոշակի կանոնների վրա, որոնք ոչ մի տեղ գրված չեն եւ գոհացնում են միայն նրանց, ովքեր էլ հորինել են այդ կարգը: Երրորդ, ի հայտ են գալիս սկզբունքորեն նոր տեսակի զենքեր, որոնք արմատապես փոխում են ուժերի դասավորվածությունը ժամանակակից աշխարհում, իսկ զինված դիմակայությունը ներթափանցում է նորանոր տարածքներ՝ տիեզերք եւ կիբերտարածություն, ինչի արդյունքում, իհարկե, փոփոխվում են պատերազմի սկզբունքներն ու մեթոդները»,- նշել է նա՝ հավելելով, որ այս բոլոր խնդիրները կքննարկվեն Մոսկվայի անվտանգության համաժողովին հունիսի 22-24-ը: