Քաղաքապետարանի դիմացով ընթացող ավտոմեքենայի դուռը բացվել. կինը ընկել է. օգնության են հասել պարեկները


Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ փողոցում, վիրավոր կին կա։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր կնոջը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ 

Պարեկները պարզել են, որ կինը վայր է ընկել այդ պահին ընթացող Ford Trasit մակնիշի ավտոմեքենայից։  

Դեպքի փաստով Գ. Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ввод

Лусин