Քաղաքացին մեզ 5 տարի ժամանակ չի տվել, այլ՝ 1-2 տարի, եթե չարդարացնենք, նոր արտահերթ ընտրություններ կլինեն․Աղազարյան

Քաղաքական ճգնաժամը այն խորությամբ որ կար, ես կարծում եմ՝ լուծեցինք: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով խորհրդարանը երկար կյանք չի՞ ունենա, Աղազարյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում, սխալ հասկացաք: Ընտրողը մեզ տվել է երկու տարի ժամանակ, եթե մենք երկու տարում արդարացնենք իր սպասելիքները, ապա  5 տարվա կյանք կունենա այս խորհրդարանը, իսկ եթե ոչ, ապա ավելի քիչ»:

Հարցին, թե ինչից եզրակացրեց, որ իրենց հենց երկու տարի ժամկետ է տրվել, Աղազարյանն արձագանքեց. «Դե, որովհետև նախ Սահմանարդությամբ մի տարի չի կարող ընտրութուն լինել, և ևս մեկ տարի էլ, որ մենք երկու տարվա ընթացքում մեր նախընտրական խոստումների մի մասը կատարենք, մի մասը դնենք կատարման ընթացքի վրա, որ նկատելի լինի»։

Աղազարյանը միաժամանակ վստահություն հայտնեց, որ իշ խող ուժը կառավարելու է հինգ տարի, արդարացնելու է հանրության սպասելիքները: