Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ», - նշված է որոշման մեջ:
Նշենք, որ օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել։