Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին եւ դրա նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շփման գծում»,- ասել է նա։