Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» ներկայացման պրեմիերան։Ներկայացումը բեմադրվել է Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» համանուն պիեսի հիման վրա։


Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Կատակերգության գլխավոր հերոսները զինվորական կյանքի հոգսերից զատ` երազում են շահավետ ամուսնության մասին։ Երիտասարդ, հարուստ ժառանգորդուհի Մարգարիտան ցանկանում է ամուսնանալ հիմար և հնազանդ երիտասարդի հետ, որպեսզի կարողանա սիրեցյալներ ունենալ և ապրել իր հաճույքի համար։


Ներկայացման մեջ ընդգծված է կնոջ և տղամարդու հակամարտությունը. կին, որն ազատատենչ է, տղամարդ, որն անում է ամեն հնարավորը՝ կնոջը հնազանդեցնելու համար:



Ներկայացման գաղափարի հեղինակը թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն էր: Վարպետի մահից հետո այն կյանքի է կոչել թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը: Ներկայացման բեմադրության և նկարչական ձևավորման հեղինակը Սարգիս Մանուկյանն է, թարգմանիչը՝ Խորեն Գասպարյանը, երաժշտական ձևավորումը` Արեն Օսիպյանի, պարերը` Արման Սաքանյանի։ 



Դերերում՝ Նոնա Սաֆարյան, Էդգար Քոչարյան, Վահրամ Խառատյան, Ալլա Դարբինյան, Արման Կոլոսով, Արթուր Պապիկյան, Էդգար Բարսեղյան, Թինա Գալոյան, Քրիստինե Ալիխանյան, Հերիքնազ Բաղդասարյան, Արսինե Արսենյան, Արման Սաքանյան, Հակոբ Դեմիրճյան, Արմեն Չարչյան։

Պարող աղջիկներ` Մարիամ Ղևոնդյան, Արփինե Հակոբյան, Արաքսյա Քոչարյան, Գայանե Վարդանյան, Անի Աբրահամյան, Աննա Քոչինյան։