ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 7-ը ստացել են մարմնական վնասվածքներ
ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի՝ նոյեմբերի 16-ին ժամը 09:50-ի սահմաններում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):
Ինչպես հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: