«Պիտի իր գործը շարունակենք»․ Արցախի հերոս Բեկոր Աշոտի հիշատակի օրն է այսօր

Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի հիշատակի օրն է այսօր:

32 տարի առաջ օգոստոսի 24-ին է նահատակվել Բեկորը՝ Դրմբոնի համար մղված մարտի ժամանակ։

Նա հայրենասիրության իր բանաձևն ուներ, որն առավել քան արդիական է հենց այսօր: Հայրենասիրությունը կոչ կամ գաղափար չէր համարում, այլ աշխատանք ու նվիրում՝ բարեխիղճ ու անմնացորդ: