ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, ըստ որի ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15֊ի լույս 16֊ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։