ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։
«Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։
Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ՝ Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքները խափանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիների և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը։
Հուլիսի 10֊ին` ժամը 9։30֊ից ժամը 10։45֊ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։