Պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել

Նոյեմբերի 2-ին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության բակում տեղի ունեցավ հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու փորձաքրեագիտական վարչության աշխատակիցներ։