Փաշինյան-ընտանիք հատվող շահերը բավականին շատ են Ադրբեջանի և ադրբեջանաթուրքական համադրված շահի հետ, ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Չավարտվող պարտություն. Nikovid-18. աշխտորոշում և բուժում» բաց քննարկման ժամանակ քաղաքագետը մի շարք օրինակներ բերեց
«Երկրում ստեղծված է իրավիճակ, որի արդյունքում, եթե իշխանությունը զգաց, որ իր վերարտադրվելն, իր պատկերացրածով, չի լինում՝ օգտագործելով ադրբեջանական ԶՈՒ մուտքը Սյունիք, հանգիստ կարող եմ արտահայտությունը փոխել, ասելով՝ պլանավորելով էդ մուտքը Սյունիք, կարող է իրավիճակը տանել, օրինակ, ընտրությունները չեղարկելուն: Կամ, օրինակ, ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ պայմանավորված մուտքից հետո ինչ-որ պահի հեռացում կատարվի՝ հերոսացնեն Նիկոլ Փաշինյանին և դա օգտագործվի նախընտրական քարոզարշավում»: