Պարույր Սևակ «Ականջդ բեր ասեմ»
Հետաքրքիր գիրք է հայտնվել շուկայում՝ Պարույր Սևակ «Ականջդ բեր ասեմ»
Գրքում տեղ են գտել հայրենիքին ու հայրենասիրությանը, լեզվին, արվեստին,
մշակույթին, սիրուն, բնությանն ու հողին նվիրված, հայ և համաշխարհային
գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական նշանավոր գործիչներին
և իր ժամանակակիցներին նվիրված Պարույր Սևակի խոհափիլիսոփայական ավելի քան 1100
իմաստախոսություն:
Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը:
Պ․ Սևակ