Կամ հիմա, կամ երբեք։ Ու՞մ է պետք բանալին, երբ փականը կոտրել ենք:
Այսօր Ադրբեջանը հրետակոծության է ենթարկում Արցախը, որն ահա որքան ժամանակ գտնվում է շրջափակման մեջ։ Արդեն իսկ հայտնում են զոհերի եւ վիրավորների մասին, այդ թվում նաեւ երեխաների։ Գտնվում ենք մի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ հայտվել ենք զոհասեղանին եւ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն մենք ենք։ Բավական է մեղքը բարդել այլոց վրա։ Հայաստանը իր քայլերով հասավ այս ամենին, ունենալով մեկը մյուսից ապիկար իշխանություններ։ Պահն օրհասական է բառի ամենալայն իմաստով։ Հիմա՞ էլ եք լռելու նախկիններ եւ ներկաներ, հիմա՞ էլ եք աթոռակռիվ տալու։ Տղերք, լրջանալ պահն է։ Սթափվեք, վաղն ուշ է լինելու, սա միավորվելու եւ հայրենիքից մնացածը հողակտորը փրկելու ժամանակն է։ Անիմաստ է շտապօգնության կանչն այն ժամանակ, երբ հիվանդն արդեն մահացել է....