Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը
Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը:
Այս մասին հայտնում է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
Հարգելի՛ քաղաքացիներ
Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք.
նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում
դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)
դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը
դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի
յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը)
դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել
դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:
Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):
Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին: