Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակի տեսություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայոթյունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 16-ին առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով:
Երևանում հունվարի 16-18-ը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում հունվարի 16–ի գիշերը գրանցվել է -8...-10 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 0-2 աստիճան ցուրտ։