Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարանը հերքում է շրջանառվող տեղեկությունը
Տավուշի մարզպետարանից հերքել են Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանում իրականացնելու մասին լուրերը։
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- հայտարարել է Տավուշի մարզպետարանը: