Նորավան համայնքի 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Նորավան համայնքում իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։

Ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Նորավան համայնքի շուրջ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով»,–նշել է Սանոսյանը։
Վերանորոգումն իրականացվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով։

Հիշեցնենք` նոյեմբերի 11-ին կառավարությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչ ընթացքի մեջ է սյունիքյան այլընտրանքային ճանապարհների կառուցումը։