Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սպասվում է լեգենդար գեղարվեստական կազմով ներկայացում։
Սա Հայաստանում բեմադրվող առաջին բարոկ օպերան է, Հասմիկ Պապյանի՝ իբրև Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, առաջին բեմադրությունն է, Տիգրան Ձիթողցյանի առաջին փորձն է իբրև բեմադրության նկարիչ (ի դեպ, ազդագրում նրա կտավն է օգտագործված), Օպերային ստուդիայի առաջին բեմադրությունն է՝ պրոֆեսիոնալ բալետային խմբի մասնակցությամբ, Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Էդուարդ Թոփչյանի հետ Օպերային ստուդիայի առաջին համագործակցությունն է։ Կատարվել է մեծամասշտաբ ռեժիսորական աշխատանք։
Ներկայացումը դիտելու համար պետք է տոմս գնել wylling.com կայքից, հուլիսի 7-ից սկսած՝ նաև Ֆիլհարմոնիկի տոմսարկղից։ Արժեքները՝ 5000, 8000 և 10000 դրամ։
Ներկայացման գլխավոր փորձին (կոստյումներով, դեկորներով) կոնսերվատորիայի դասախոսները հրավիրված են ներկա գտնվելու՝ առանց տոմս գնելու։ Նրանք անուրանալի դեր են խաղացել բեմում ելույթ ունեցող արտիստների, Ֆիլհարմոնիկի կազմում հանդես եկող երաժիշտների, ներկայացման գեղարվեստական կազմի կայացման գործում։