Էս օրերին գիրք հրատարակելը ու ներկայացնելը ընթերցողին կրկնակի պատասխանատու բան է։ Ընթերցողը իսլ ավելի լայն ասած՝ մարդիկ, չափից դուրս դյուրագրգիռ են ու էմոցիոնալ։ Ամեն խոսքդ կարող է վնասել, վիրավորել կմ ապրեցնել։ «Հայելապատում»-ը գիրք է ապրելու մասին՝ սեփական սխալները գիտակցելու, առերեսվելու և սրբագրելու միջոցով։ Վեպ, թե վիպակ՝ էական չի այս պարագայում, իմ դիմաց խնդիր էի դրել հերոսի միջոցով անդրադառնալ բազմաթիվ հարցերի, որոնցիղ խուսափում ենք։ Գրքում կա և իրական պատում, և խոհափիլիսոփայություն, կա բախում աշխարհի, մարդկանց հետ և սեեական Եսի-ի հետ։
Հերոսի՝ Միքայել Ավետիսյանի փոխարեն կարող էր հայտնվել մեզնից յուրաքանչյուրը։ Անկումներ ու վերելքի ուղիների փնտրտուք, փախուստ և դեմքով հարված «կյանքի ասֆալտին», և բազմաթիվ այլևայլ հարցեր, դեպքերի սրացումներ ու հանգուցալուծում, որը ընթերցողը կարող է տեսնել գրքի…
Կսպսեմ հուլիսի 16-ին «Զանգակ» գրատանը։ Իսկ թե ինչու հենց այդ օրը՝ կիմանաք այդ օրը։