Նոր երաժշտական նախագիծ՝ Dixiealog

Ջազային երաժշտության առանձնահատկություններից մեկն էլ հենց էքսպերիմենտն է։ Սա երաժշտության այնպիսի տեսակ է, որ փոփոխվում է այնքան, որքան թույլ է տալիս ստեղծագործողի մտքի թռիչքը։

Հուլիսի 4-ին Մեցցո ակումբում երկու՝ իրարից տարբեր և յուրահատուկ խմբեր՝  Dialog project-ը և Arm Strong Dixie-ն հայ երաժշտասեր հանրությանը կներկայացնեն նոր համատեղ նախագիծ՝ Dixiealog։

Հենց այս նախագծի մասին ենք զրուցել խմբերի հիմնադիրների՝ շեփորահարներ Տիգրան Սուչյանի և Լևոն Այվազյանի հետ։

 

Ի՞նչ նախագիծ է Դիքսիալոգը։ Խնդրում եմ մանրամասնել։

-Դիքսիալոգը երկու երաժշտական խմբերի համագործակցություն է, որը համադրում է ավանդական ջազը և ժամանակից հիփ-հոփի ոճերը:

Ինչպե՞ս ծնվեց այս մտահղացումը։

-Քանի որ երկու խմբերի անդամներով երկար տարիներ է, ինչ ընկերություն ենք անում և նաև ժամանակի ընթացքում ձեռնարկել ենք երաժշտական տարբեր էքսպերիմենտներ, սա նույնպես բացառություն չէ: Իսկ կոնկրետ այս համերգի մտահղացումը եղավ լրիվ պատահական, ընկերական միջավայրում առօրյա հումորային զրույցների արդյունքում։

Ինչու՞ հենց այս երկու խմբերի համատեղումը։

-Մենք ոճերի մեջ սահմաններ չենք ընդունում, հետևաբար սա սահմաններ անցնելու ևս մեկ լավ առիթ է))

Ի՞նչ երգացանկով եք հանդես գալու։ Կլինե՞ն նոր ստեղծագործություններ։

-Այո, կլինեն նոր ստեղծագործություններ, կլինեն նաև նոր գործիքավորումներ և, իհարկե, կատարումներ խմբերի հիմնական երգացանկերից:

Ի՞նչ նպատակ ունի համերգը։

-Փորձում ենք նախ մեծ նվագախումբ ստանալ, դա համախմբվելու վառ օրինակ է, և′ մարդկային հարաբերությունների և′ նաև երաժշտական շփում:

Նախատեսո՞ւմ եք, որ նախագիծը լինի շարունակական։

-Այո, հուսով ենք, որ սա ինչ-որ սիրուն համագործակցության սկիզբ է, որը հետագայում, գուցե, ձևափոխվելով կվերածվի այլ նախագծի։

                                                                                                  Զրուցեց՝ Արմինե Բոյաջյանը