Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերը ավելի նախընտրելի են հանրային առողջության տեսանկյունից

Վնասի նվազեցումը դրական ազդեցություն ունի հանրային առողջության վրա։ Էլեկտրոնային սիգարետները, սնուսը և ծխախոտի տաքացման համակարգերը համարվում են վնասի նվազեցման գործիքներ, քանի որ բացառում են այրումը և դրա հետևանքով առաջ եկող վնասակար ազդեցությունը։

Վերջին 20 տարիների ընթացքում ծխողների թիվն աշխարհում համեմատաբար կայուն է մնացել․ չնայած պետական և միջազգային մակարդակներում ծխելու դեմ պայքարում ներդրված ջանքերին՝ յուրաքանչյուր օր մոտ 1.1 մլրդ մարդ ծխում է։ 

Տարածված կարծիք կա, որ ծխելու վնասակարությունը պայմանավորված է նիկոտինով, սակայն մեր օրգանիզմին վնաս հասցնում է ծխախոտի այրումը՝ առաջացնելով մի շարք վնասակար քիմիական նյութեր։ Տարիներ շարունակ մի շարք գիտնականներ, բժիշկներ և հասարակական կազմակերպություններ աշխատում են՝ վնասի նվազեցման մոտեցումը տարածելու նպատակով, որպեսզի այն սպառողներն, ովքեր չեն կարողանում ազատվել նիկոտինային կախվածությունից, կարողանան նվազեցնել ռիսկերը՝ անցում կատարելով այլընտրանքային արտադրատեսակների օգտագործմանը։

Լիվերպուլում կայացած “Նիկոտինի Գլոբալ Ֆորում 2021”-ի (GFN21) խոսնակները նշում են, որ վնասի նվազեցման մոտեցումը բոլոր մակարդակներում հանդիպում է խոչընդոտների։ Խնդիրն այն է, որ վնասաբերության ցածր մակարդակ ունեցող այլընտրանքային արտադրատեսակներն իսկապես արդյունավետ են, դա ապացուցող մի շարք հետազոտություններ կան, սակայն պետական մարմինները, քաղաքական գործիչները և որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում մոտեցման արդյունավետությունը և վարկաբեկում հակառակ կարծիք ունեցողներին։ Այս մասին խոսել է Պատրասի և Արևմտյան Ատտիկայի համալսարանների պրոֆեսոր Կոնստանտինոս Ֆարսալինոսը։

Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր, GFN-ի տնօրեն Գերրի Սթիմսոնը նշում է, որ, չնայած աշխարհում ծխողների թիվը մոտ 98 մլն է, վնասի նվազեցման նպատակով այլընտրանքային արտադրատեսակների օգտագործման շուրջ գիտական բանավեճը դեռևս ծայրահեղ բևեռացված է։ Սթիմսոնը հավելում է, որ Անգլիայում պատկան մարմինները հավանություն են տալիս ծխելը դադարեցնելու նպատակով էլեկտրոնային սիգարետի օգտաործմանը, և ներկայումս դրանք ծխախոտի դեմ պայքարում ամենատարածված միջոցն են։ Ճապոնիայում սովորական սիգարետների վաճառքը եռակի կրճատվել է՝ ծխախոտի տաքացման համակարգերի հայտնվելուց ի վեր։ Ներկայումս կարևորագույն մարտահրավեր է նաև ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում ապահովել այլընտրանքային արտադրանքների հասանելիությունը՝ վնասի նվազեցման մոտեցումն առավել ներառական դարձնելու նպատակով։