Նիկոլը 2018–ին Ալիևից ժամանակ էր խնդրում, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի ու հետո նոր անցնի Արցախի հարցի «կարգավորմանը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրեց ու ստացավ։ Այդ ընթացքում փչացվեցին հայ–ռուսական հարաբերությունները, քաղաքական հետապնդումներ սկսվեցին Արցախյան 1–ին պատերազմի հերոսների և Արցախի պետականությունը կերտող ռազմաքաղաքական գործիչների դեմ, հակասահմանադրական հարձակման ենթարկվեցին դատարանները, սեփականաշնորհվեց ՍԴ–ն, տնտեսության հերն անիծվեց, կոռուպցիան ստացավ գռեհիկ ու գավառական տեսք, հետևողականորեն ոչնչացվեց ԱԱԾ–ն, կազմաքանդվեց բանակը, պետության 1–ին դեմքի մակարդակով իրականացվեց հակաղարաբաղյան քարոզ։