Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել է պաշտոնից

Վլադիմիր Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել է հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով»,– նշված է փաստաթղթում։

Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի հունիսի 4-ից։

Նա մինչ այդ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում որպես ավագ դատախազ։

Հիշեցնենք` 2021 թվականի մարտի 24–ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է լուծարել ՀՔԾ–ն և Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել: