Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրագրողների ու ՀԿ–ների հարցերին
ՀՀ վարչապետի հետ վիրտուալ հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ:
Վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00–ին ՀՀ վարչապետը 1.5-2 ժամ Facebook-ի ուղիղ եթերում կպատասխանի հանրությանը հուզող հարցերին։
Այս մասին Նիկոլ Փաշինյանի հայտնում է Facebook-ի իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին»,– գրում է նա։
Վարչապետին հարց ուղղելու համար ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները կարող են այսօր մինչև ժամը 20.00-ն իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի վերջին ծավալուն մամուլի ասուլիսը տեղի է ունեցել 2020 թ. հունվարի 15-ին՝ Կապանում. այն տևեց 5 ժամ 15 րոպե։