Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, թե ինչ խնդիրներ են քննարկել ԱԽ նիստի ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից;

«ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում էմ որ բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը և Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը: