Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է Ryanair-ի վայրէջքը Մինսկում մայիսի 23-ին: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի Բրյուսելում Բելառուսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դաշինքի երկրների դեսպանների հանդիպումից հետո:
«Հյուսիսատլանտյան խորհուրդը խստորեն դատապարտում է մայիսի 23-ին Աթենքի եւ Վիլնյուսի միջեւ Ryanair-ի չվերթի Բելառուս` Մինսկ, տեղափոխումը, ինչպես նաեւ վերահասցեավորված ինքնաթիռով ճանապարհորդող բելառուս հայտնի լրագրող Ռոման Պրոտասեւիչի եւ Սոֆիա Սապեգայի ձերբակալումը»,- ասվում է դրանում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Պրոտասեւիչի կալանավորումը «վիրավորանք է քաղաքական այլախոհության եւ մամուլի ազատության սկզբունքներին»:
«Բելառուսը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի պարոն Պրոտասեւիչին եւ տիկին Սապեգային: ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բելառուսին կոչ են անում հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները եւ պահպանել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»,- ասվում է այնտեղ:
Հյուսիսատլանտյան խորհուրդը կողմ է մայիսի 23-ին Մինսկում Ryanair-ի վայրէջքի հետ կապված միջադեպի անհապաղ անկախ հետաքննությանը: