Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի գավաթի ոսկե մեդալակիր
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դարձել է Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկության ոսկե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոնտեներգրոյի Բուդվա քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանասյանի մրցակիցն Իտալիայից Ազիզ Աբբես Մուհիդինն էր: Իտալացի բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Ռուդոլֆ Գաբրոյանը դարձել է Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը, Ռուսլան Ասլիկյանը և Բարեղամ Հարությունյանը` բրոնզե մեդալակիրներ: