Ապրիլի 6-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:
Այդ օրը եկեղեցիներում տեղի է ունենում նաև Ոտնլվայի կարգ, որը ավանդվել է մեզ Հիսուս Քրիստոսից:
«Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց:
Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ եւ սրբել մեջքին կապած սրբիչով»:(Հովհ․ 13։4-5)
Երուսաղեմում՝ Վերնատանը, Վերջին ընթրիքի ընթացքում Քրիստոս կատարեց լցավ աշակերտների ոտքերը՝ պատգամ թողնելով բոլորին՝ սիրով ծառայել միմյանց»։
Ոտնլվայի արարողությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմում: