Մուհամմեդ Ալիի շորտը, որը նա կրել է Ջո Ֆրեյզերի հետ մենամարտում, կարող է վաճառվել 4-6 մլն դոլարով
Բռնցքամարտի լեգենդ Մուհամմեդ Ալիի սպիտակ մարզական շորտը, որը նա կրել է 1975-ի հոկտեմբերի 1-ին Ջո Ֆրեյզերի հետ պատմական մենամարտում, աճուրդի է հանվել: Ըստ կանխատեսումների՝ այն կվաճառվի 4-6 մլն դոլարով:
Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, նմուշն աճուրդի է հանել հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը:
Everlast ապրանքանիշի սատինե շորտը ստեղծվել էր հատուկ այդ մենամարտի համար:
«Պատրաստված է հատուկ Մուհամմեդ Ալիի համար», - գրված է շորտի վրա: