Մշակույթի նախարարությունը ցանկություն ունի միավորել երկու թատրոնները

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի և Պետական երաժշտական կամերային թատրոնները։ Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմը, սակայն, ընդդիմանում է, քանի որ երկու թատրոնները բովանդակային և խաղացանկային առումով անհամատեղելի են։ MediaHub- ը զրուցել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հետ, որը նշեց՝ պարզաբանում են պահանջում, թե ինչի՞ց ելնելով է նման որոշում կայացվում։