Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում

Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Լավրովը նշել է. «Մենք, մեր հերթին, մեր ընկերներին մանրամասն տեղեկացրել ենք այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնությունը՝ միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման բացակայության պատճառով»: