ՄԻԵԴ-ը Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություն տալու համար մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Ադրբեջանին

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: