Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել

NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։

Նրան մեղադրանք  է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։