Միասին, մեր գիտելիքներով ու ռեսուրսներով կարող ենք ստեղծել մեր երազանքների Հայաստանը

Եթե ամեն մի հայ, անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, որտեղ է ապրում՝ Հայաստանում թե սփյուռքում, ինչ կարգավիճակ ունի՝ հարուստ է թե միջին խավ, ներդնի իր լուման, մեր պետությունը կարող է արագ ոտքի կանգնել։ Պետք չէ միայն ֆինանսական աջակցություն, այլև գիտական և գիտելիքային ներդրումներ։ Վստահ եմ, որ հաշված տարիների ընթացքում մեր պետությունը կզարգանա և կդառնա ուժեղ և կայուն։

Միասին, մեր գիտելիքներով ու ռեսուրսներով, կարող ենք ստեղծել այն Հայաստանը, որը կերազենք։ Ամեն մի հայի ներդրումը կարևոր է՝ լինի դա գիտական, մշակութային թե ֆինանսական։ Միայն համատեղ ջանքերով և միասնականությամբ կարող ենք հասնել մեր նպատակներին և շենացնել մեր հայրենիքը։