Մի խումբ արցախցիներ փակել են Բաղրամյան պողոտան և Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկը
Մի խումբ արցախցիներ Արցախում իրավիճակի հարցով Երևան Բաղրամյան պողոտայի սկզբնամասն են փակել:
Նրանք իրենց մոտ կրում են ռուսալեզու և անգլալեզու գրառումներով պաստառներ՝ «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Բացեք կյանքի ճանապարհը»։
Նրանք քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ և միանալ իրենց։
Ավելի ուշ մասնակիցները մեկը՝ Լիանա Պետրոսյանը, հայտարարեց, որ դադարեցնում են ակցիան՝ նաև իրազեկելով վաղը կայանալիք հանրահավաքի մասին։
Ավելի ուշ նրանք փակել են նաև Երեւանի Խանջյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկը: