Մի քանի հետաքրքիր փաստ մարդու քթի մասին։
Մարդու աչքերը միշտ տեսնում են քիթը, սակայն ուղեղը ֆիլտրում է այդ տեղեկությունը և մենք "չենք տեսնում" այն։
1) Քթի ձևը կախված է մարդու էթնիկական ծագումից:
2) Տարբեր մարդիկ ունեն փռշտոցի տարբեր ոճեր, և այդ ոճերը որոշվում են գենետիկորեն: Այսպիսով, տվյալ ընտանիքի անդամները կունենան փռշտոցի նման ոճեր, որոնք տարբեր կլինեն այլ ընտանիքների` փռշտոցի ոճերից:
3) Կանանց մոտ քիթը աճում է մինչեւ 15-ից 17 տարեկան, իսկ տղամարդկանց մոտ` 17-ից 19:
4) Այս աշխարհում օդի լավագույն զտիչը մարդու քիթն է: Մարդկանց քթանցքերը ունեն մազեր, որոնք պատասխանատու են մանրէների և փոշու արգելափակման համար:
5) Երբ մարդը հիվանդանում է գրիպով` քիթը սկսում է հոսել։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ քիթը սովորականից ավելի շատ լորձ է արտադրում ՝ փորձելով սպանել մարմնին ներխուժող մանրէներին:
6) Մարդիկ ունակ են հայտնաբերելու 10,000+ բույրեր: Նորմալ մարդու մոտ կա գրեթե 12 միլիոն հոտառություն պարունակող բջիջներ: Այնուամենայնիվ, տարիքի հետ այս թիվը աստիճանաբար նվազում է։
7) Հոտառությունը մարդու 5 զգայարաններից միակն է, որն անմիջական կապ ունի հիպոկամպի(hippocampus) հետ `ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողության ձևավորման համար:
8) Յուրաքանչյուր անհատ ունի բացառիկ հոտառություն: Հոտի նկատմամբ` երկու տարբեր մարդիկ կարող են տարբեր ընկալում ունենալ:
9) Կանանց հոտառությունն ուժեղ է տղամարդկանց հոտառությունից:
10) Կանանց քիթը գերզգայուն է դառնում, երբ նրանք հղիանում են: Դա է պատճառը, որ նրանք հղիության ընթացքում կարող են զգալ տհաճ հոտեր։
11) Տղամարդկանց համեմատ իգական սեռի ներկայացուցիչներն ունեն ավելի կարճ քիթ:
12) Որոշ մարդիկ կարող են շատ ուժեղ հոտառություն ունենալ: Սա հայտնի է որպես հիպերոսմիա:
13) Ինչ-որ բան ճիշտ հոտառելու անկարողությունը հայտնի է որպես դիսոսմիա:
14) Նորածինները կարող են ճանաչել մայրիկներին` նաև նրանց բույրով։
15) Մարդիկ կորցնում են իրենց հոտառության մի մասը` 65 տարեկանում:Իսկ 80 տարեկանում հոտառության 50% -ը կորչում է։
Նյութը' Սայաթ Սերոբյանի