Մեզ խաղաղություն է պետք, բայց արժանավայել. Արտյոմ Վարդանյան

Արցախում կատարվողը մեծ հումանիտար աղետ է։ Անկախ քաղաքական տարակարծությունից՝ կարող ուժերն այսօր պետք է վեր կանգնեն ցանկացած տեսակի անձնական նկրտումներից եւ միավորվեն։  Այսօրվա անձնական  հավակնությունների կամ պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար, քանզի հայրենիքն է մնայուն արժեքը:

 Հիմա պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական խողովակներն ու միջոցները՝ ստեղծված իրավիճակն օր առաջ հանգուցալուծելու համար։ Մեզ խաղաղություն է պետք, բայց արժանավայել, հային հարիր խաղաղություն։ Մենք պետք է տեսնենք մեր հայրենիքի զարթոնքը, տեսնենք նրա հաղթանակները։ Աշխարհը մեզ պետք է տեսնի ուժեղ, միասնական,  պետք է հասկանա, որ մենք մեր երկրի տերն ենք: Հիմա բռունցքվելու ժամանակն է։ Մենք պետք է ապրենք, որովհետև իրականում ոչինչ չի փոխվել , թշնամին նույն թշնամին է, որ մեր  առաջից փախչում էր, եւ մենք էլ  նույն ՄԵՆՔ ենք..