Տիգրան Սուչյան․ Մեզ` հայերիս, շատ բնորոշ է ունենալ մեծ պոտենցիալ ու էդ բացառիկ հնարավորությունը մեր իսկ թեթև ձեռքով հօդս ցնդեցնել․ ․․


Շեփորահար, ստեղծագործող երաժիշտ Տիգրան Սուչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

-Մեզ` հայերիս, շատ բնորոշ է ունենալ մեծ պոտենցիալ ու էդ բացառիկ հնարավորությունը մեր իսկ թեթև ձեռքով հօդս ցնդեցնել:
Մեր անիմաստ ամբիցիաների, տարաձայնությունների, անտարբերության ու դիսցիպլինայի բացակայության պատճառով:
Ու երբ բոլոր հնարավորությունները ժամանակին բաց են թողնվում, դրան հետևում է մեր անցյալով ապրելու, ափսոսանքով վերհիշելու և երբեմնի ունեցած պոտենցիալով հպարտանալու ժամանակները...
Եվ սա տեղի ա ունենում բոլոր բնագավառներում: Ֆուտբոլի թիմից սկսած մինչև քաղաքական bullshit 😉