Մեզ հարկավոր է ունենալ ամուր և ուժեղ պետություն, որն ունակ է հանդես գալ որպես սեփական անվտանգության երաշխավոր. Արտյոմ Վարդանյան
Լինել հայ ազգի զավակ՝ նշանակում է պահպանել հայկականությունը, հայ լինելու ինքնությունը, ազգային գիտակցությունը: Մենք կորցրել ենք մեր ազգային ինքնությունն ու ապրում ենք ապագայի անորոշության մեջ: Մեզ հարկավոր է ունենալ ամուր և ուժեղ պետություն, որն ունակ է հանդես գալ որպես սեփական անվտանգության երաշխավոր, իսկ այս նպատակին հասնելու համար մենք պետք է ամենից վեր դասենք հայրենիքի շահը: Ժողովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում: