Հայ հասարակությունը վերջին 30 տարվա ընթացքում դաստիարակվեց այնպիսի սկզբունքներով, որը բերեց ազգային կերպարի խեղաթյուրման: Սա ծրագրված մի քաղաքականություն էր, որը մի մեծ արգելք հանդիսացավ հայ հասարակության՝ որպես ազգի կայացման ճանապարհին: Այդ իսկ պատճառով մենք այսօր պառակտված ենք, տարակարծությունը մեզ անգամ թշնամիներ է դարձրել, քանի որ մեզ շեղելը հեշտ է, մենք հեշտությամբ ենք տրվում տեղեկատվական սադրանքներին և արշավներին:
Մենք մեր կարող ներուժն օգտագործում ենք ներքին հարթակներում իրար վարկաբեկելով՝ չհասկանալով, որ ապրելով բարդ տարածաշրջանում, մենք նման ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ աշխարհը կառավարում են շահերը, ուստի մենք էլ պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեր ազգային շահերն ու նպատակները: Մեզ համար առաջնային պետք է լինի հայոց բանակի հզորացումը, մեր սահմանների անառիկության ապահովումը, հայրենիքի զարգացումը: