Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, մասնակցելով Բոլիվիայի դեմ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 5-րդ տուրի խաղին 148-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմում:
Կատալոնական «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվողը դարձել է Արգենտինայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշով նա գերազանցել է Խավյեր Մասկերանոյին, որը 2003-2018-ը Արգենտինայի հավաքականում անցկացրել է 147 հանդիպում, հայտնում է Opta-ն:
148 խաղերում Մեսսին դարձել է 75 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (4:1) Մեսսին դարձել էր դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: 2017-ի հոկտեմբերից հետո նա առաջին անգամ 2 գոլ խփեց ազգային թիմի խաղում: