Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի դեմ հաղթանակին ու Օլիմպիադայում հաղթելու շանսերին․
«Ադրբեջանի հետ խաղերը միշտ շատ նյարդային են լինում, քանի որ շատ ուժեղ թիմ է, անգամ առանց Ռաջաբովի։ Խաղի սկիզբը լավ դասավորվեց մեզ համար, քանի որ Մամեդյարովը սխալ թույլ տվեց սկզբնաղաում։
Մեր թիմի համար էլ անսպասելի է այս արդյունքը, քանի որ խաղում էինք առանց Լևոն Արոնյանի։ Անկախ վերջին տուրի արդյունքից, մեր թիմի համար արդեն շատ լավ արդյունք է։
Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ բոլորս սիրում ենք մեր երկիրը։ Օլիմպիադան առանձնահատուկ իրադարձություն է և բոլորը պայքարում են, ներդնում են բոլոր հնարավորությունները։ Բոլորս թիմում լավ ընկերներ ենք, դա առավելություն է և շատ լավ մթնոլորտ է ստեղծում»,-նշել է Սարգսյանը։