Հայաստանն ամայանում է և գնում է վայրընթացով, որի վերջը պետականության վերացումն է:
Այս փաստը պետք է խոստովանվի գոնե սթափ մարդկանց կողմից, այլապես ինքնախաբեությունը կարող է նաև մեծ արյան ու նոր գենոցիդի հանգեցնել: Մենք հիմա կանգնած ենք երկիրը կորցնելու փաստի առջև և պարտավոր ենք այս վիճակից հանող տրամաբանական լուծումներ գտնել: Իսկ այդ լուծումը մեկն է՝ հայիզմի գաղափարախոսության արնթնացումը յուրաքանչյուրի մեջ։ Դա կարող է գործել միայն, եթե լինի պետություն, ամուր ընտանիք և եկեղեցի։ Դարեր շարունակ հայի կերպարը հղկել ու կերտել է առաքելական եկեղեցին, նրա մեջ սերմանելով հոգևոր յուրահատուկ աշխարհայացք, մշակույթ ու կուլտուրա: Պատահական չէ, որ օտարները մեզ ճանաչում են հավատով որպես ավանդապաշտ ու խաչապաշտ, բնույթով՝ստեղծարար ու տաղանդավոր, գործով՝ արարող ու շինարար ազգի…Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար: Անհնար է չգնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը նաև պետություն-եկեղեցի- ժողովուրդ միության ու համախմբման հարցերում: Իսկ այսօր մենք զգում ենք վտանգ, որը կանխելու համար պետք է ականջալուր լինենք մարդկանց, ովքեր ունակ են այս արժեքները վերհանելու, ովքեր ունակ են հնարավորություն տալ մարդկանց, պետության մեջ ապրել՝ գիտակցելով իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Պետք է ընդգծենք, որ ընտանիքը պետության հիմքն է: Մեր պետությունը պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր հայ ընտանիքի համար: Հայը պիտի ապրի իր հայրենիքում, ունենա աշխատանք, ապրելու և արարելու հնարավորություն, պետք է կրթվի, լինի ապահով և բարեկեցիկ:
Հանուն Հայիզմի գաղափարախոսության վերհանման պետք է ընդգծել՝ որտեղ ամուր ընտանիք, այնտեղ ամուր եկեղեցի, որտեղ ամուր եկեղեցի այնտեղ ամուր պետություն։
Ռուսաստանի հայերի միության Նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում` Արտյոմ Մնացականի Վարդանյան