Մենք պետք է մի կողմ դնենք մեր անձնական հավակնությունները, միավորվենք մեկ գաղափարի շուրջ. Արտյոմ Վարդանյան

Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում  կշեռքի նժարին  է դրված մեր հայրենիքի անվտագությունը, մեր սահմանների անառակիությունը, մեր պետականության ու մեր սերունդների ապագան:Եվ այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մի կողմ դնենք մեր անձնական հավակնությունները, միավորվենք մեկ գաղափարի շուրջ, և այդ գաղափարը մեր հայրենիքն է:  Ինչպես վիրավոր մայրը իր զավակների կարիքն ունի, այնպես էլ Հայաստանն ունի մեր կարիքը: Ուստի յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք առավելագունը, անխտիր յուրաքանչյուրս ՝ բանվոր, ուսուցիչ, նախարար…Մենք պարտավոր ենք տեր լինել մեր նախնիների թողած երկրին, լինել հայակենտրոն և հայաստանակենտրոն, քանզի  գոյատևեցինք շատ ծանր ժամանակներ, և վստահ եմ, որ ավելի զորեղ ենք դուրս գալու: