Մենք պարտավոր ենք միասնական ճակատ ձևավորել. Արտյոմ Վարդանյան

Այսօր կրկին վտանգված է մեր հայրենիքը, և մենք բոլորս, անկախ մեր տարակարծությունից և մեր հայացքներից, պարտավոր ենք միասնական ճակատ ձևավորել: Կա մեկ նպատակ, որ միավորում է մեզ բոլորիս. դա մեր սիրասուն հայրենիքն է, որը մեզ դարձնում է հպարտ, որտեղ էլ որ լինենք : Իրական նվիրյալ հայերն այսօր պիտի միավորվեն հանուն մեր երկրի ապագայի: Աշխարհը փոխվում  է, և նորանոր արհավիրքներին դիմակայելու և պատվով դրանք հաղթահարելու համար մենք պարտավոր ենք լինել  միասնական: Եվ այսօր էլ հայն ուժեղ է, անսասան, հաստատակամ  հայրենիք ունենալու իր որոշման մեջ, որովհետև քաջերի սերունդները քաջերն են: Մենք այսօր էլ զգում ենք կապր մեր արմատների հետ, հենց դա է , որ մեզ դարձնում է հայ: Եվ մենք հպարտ ենք , որ հայ ենք: Մեր կռիվը շարունակվում է աշխարհի հետ, անարդարության հետ, քանի որ մենք մեր գենետիկ հիշողության տերն ենք: Բայց որքան էլ վիրավոր լինի մեր հայրենիքը, միևնույն է ոտքի է կանգնելու, քանի որ ունի ամենաթանկ բանն այս աշխարհում՝ իր զավակների անմնացորդ սերը:

Վայրագ հողմերն ու փոթորիկներն անզոր են քո դեմ ի՛մ Հայաստան,  Դու քո խիզախությունն ապացուցել ես դարերով…. և ես հավատում եմ, որ գալիքդ բարի է լինելու ….