Մենք մեծ հայրենիք ենք երազում, ազատ ու արդար աշխարհ ենք երազում, բայց ավելի հեշտը չենք անում, չենք անում այն, ինչը հենց մեր ձեռքում է։ Ավելին, երբ փորձում ես դա անել, հայրենակիցներիդ կողմից նախատինքի ես արժանանում․ նախանձը յոթգլխանի վիշապի նման հարձակվում է վրադ, ամեն ստոր քայլի դիմում են ընթացքդ կանգնեցնելու համար։ Ցայսօր տգետներն են հարցեր լուծողները, ափսոս, ափսոս որ մենք միայն խոսող ժողովուրդ ենք․․․ Կոմիտասի այս միտքը, սրտի ցավով եմ ասում, արդիական է նաև այսօր: Մենք մինչ օրս երազում ենք մեծ հայրենիքի մասին, որն իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ հայրենիքի շահը վեր կդասենք ամեն ինչից: Մեզ փրկողը միայն մենք պիտի լինենք, քանզի հենց մեր մեջ են մեր թշնամիները: