«Մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, շատ կարևոր է հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից». Արցախի ԱԳ նախարար

Աշխարհը թեւակոխել է մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ, ցավոք, նորմերը, սկզբունքները, բարոյականությունը մղվել է հետին պլան։ Ուստի, երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
